Արտադրանք
Գործարանը արտադրում է 82մմ, 66մմ, 43մմ և СКО-82 չափսի կափարիչներ, արտադրողունակությունը կազմում է` միջին հաշվով 300 կափարիչ րոպեն և մոտ 100-110 000 կափարիչ յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխին: Կափարիչների արտադրության գործընթացը ամբողջությամբ ավտոմատացված է` ներառյալ որակի հսկողությունը, խոտանավորումը և խոտանված ապրանքի հեռացումը արտադրագծից, ինչպես նաև կափարիչների հաշվարկը փաթեթավորումից առաջ:
Այնուհետև կափարիչները տեղավորվում են ստվարաթղթե տուփերի մեջ` 750-ից 3500 հատ յուրաքանչյուրում, կախված շրջագծից:
Կափարիչները արտադրվում են բարձրորակ գերմանական «Rainer Naroska» ընկերության սարքավորումների և նորագույն նյութերի օգտագործմամբ:
Արտադրության մեջ կիրառվում է գերմանական «Rasselstein» ընկերության անագ` EN10202 TH 508 2,8Х2.8 մակնիշի 0,18մմ հաստությամբ` №82 կափարիչների համար և 0,155մմ հաստությամբ` №66 փականների համար:
Կափարիչներ 82 մմ | Կափարիչներ 63-66 մմ | ||
Կափարիչներ 43 մմ | |||
Կափարիչներ СКО-82 | |||