Մեր մասին
«Եվրոկապ» ընկերությունը տեղակայված է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
Գործարանը սկսել է իր աշխատանքը 2008 թ-ի մայիսից, երբ Գերմանիայից ներմուծվեցին եվրոպական ստանդարտներին համապատասխանող արտադրական սարքավորումներ: Հումքը ևս ներմուծվում է Գերմանիայից: Կափարիչները իրագործվում են հիմնականում տեղական շուկայում: Արտադրանքը որոշ քանակությամբ առաքվում է նաև հարևան Վրաստան:
Մոտակա ժամանակներում ընկերությունը պլանավորում է ընդլայնել արտահանման սահմանները, սկսել աշխատել նաև Ռուսաստնաում:
Գործարանը արտադրում է 82մմ, 66մմ, 43մմ և СКО-82 չափսի կափարիչներ, արտադրողունակությունը կազմում է` միջին հաշվով 300 կափարիչ րոպեն և մոտ 100-110 000 կափարիչ յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխին: Կափարիչների արտադրության գործընթացը ամբողջությամբ ավտոմատացված է` ներառյալ որակի հսկողությունը, խոտանավորումը և խոտանված ապրանքի հեռացումը արտադրագծից, ինչպես նաև կափարիչների հաշվարկը փաթեթավորումից առաջ:
Այնուհետև կափարիչները տեղավորվում են ստվարաթղթե տուփերի մեջ` 750-ից 3500 հատ յուրաքանչյուրում, կախված շրջագծից:
«Եվրոկապ»-ի փականներ` անփոփոխ բարձրագույն որակ: