Get Adobe Flash player

Տեսանյութ


Արտադրություն

Կափարիչները արտադրվում են բարձրորակ գերմանական «Rainer Naroska» ընկերության սարքավորումների և նորագույն նյութերի օգտագործմամբ: Արտադրության մեջ կիրառվում է գերմանական «Rasselstein» ընկերության անագ` EN10202 TH 508 2,8Х2.8 մակնիշի 0,18մմ հաստությամբ` №82 կափարիչների համար և 0,155մմ հաստությամբ` №66 կափարիչների համար:

Կափարիչների արտադրության համար «Եվրոկապ» ընկերությունը կիրառում է բարձրորակ գերմանական սարքավորումներ` րոպեն 300 հատ արտադրողունակությամբ: Արտադրական նյութերը ժամանակակից են և գնվում են բացառապես գերմանական "Rasselshtain", "Corus" և այլ ընկերություններից:

 

Խառնուրդները եւ անագի քսուկային նյութերը, ներկերը, լիթոգրաֆիայի ծածկութային եւ մածուցիկ լաքերը մատակարարվում են գերմանական «HOBA Lacke und Farben GmGH», «DS-Chemie», «AFT» ընկերություններից:

Արտադրանքի լաքավորումը և լիթոգրաֆիան կատարվում է «Maylender» ընկերության գերմանական սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ստանալ 6-գույնանի գամմա, ինչը հնարավորություն է տալիս ունենալու Ձեր ընկերության խորհրդանիշերը ամբողջական գունային տարբերակով:


”Եվրոկապ”-ի արտադրանքի որակը գնահատվել է բազմաթիվ մասնագիտական ցուցահանդեսներում և կոնֆերանսներում, որի ապացույց են մրցանակներն ու պատվոգրերը: Այդ գնահատականի մարմնացումն էլ երկարաժամկետ պայմանագրերն են մեր գործընկերների հետ: